Մեր բոլոր տղաներին ոտքի ենք կանգնեցնելու. Արմեն Մուրադյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

«Հերոս Տղերքին ոտքի ենք կանգնեցնելու, չկասկածեք։
Հոկտեմբերի 2-ին՝ առաջնագծում, թուրք ենիչերների գնդակից, վիրավորում է ստացել մեր Հայրենիքի պաշտպան Անդրեյը։

Անդրեյի մոտ բացակայում էին աջ ձեռքի ու ոտքի շարժումները, խանգարվել էր խոսքը:
10 օրում մեր բժիշկները կարողացան Անդրեյին ոտքի կանգնեցնել և այսօր մեր խիզախ հայն արդեն նորից քայլում է և խոսում։
Այ այսպես, մեր բոլոր տղաներին ոտքի ենք կանգնեցնելու»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս