Ադրբեջանական ԶՈւ-ն կրկին թիրախավորել է մայրաքաղաք Ստեփանակերտը. օդային տագնապ է միացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

թիրախ

Ադրբեջանական զինված ուժերը կրկին թիրախավորել են Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը: Այդ մասին հայտնում է «Արմենպրեսը»:

Արցախի մայրաքաղաքում միացել է օդային տագնապի ազդանշանը: Եղել է մոտ 6-7 հարված:

Ավելի վաղ Արցախի ԱԻ պետական ծառայությունը հայտնել էր, որ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հրետակոծվում է Շուշին, խաղաղ բնակչության շրջանում կա մեկ զոհ և երկու վիրավոր։

--00—ԼՄ