Պատգամավոր Արմեն Եղիազարյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28 24News

Արմեն Եղիազարյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Եղիազարյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել: Այս մասին նա նշել է իր ֆեյսբուքյան էջում: 

«Հնարավորինս փորձել եմ խուսափել covid-ից, չստացվեց... Թեստս դրական է։ Հուսով եմ շուտ կապաքինվեմ ու կրկին կանցնեմ աշխատանքի։

Իսկ այս ընթացքում միշտ հասանելի կլինեմ օնլայն կապի բոլոր միջոցներով։

Խաղաղություն և առողջություն բոլորիս»,- նշել է նա:

--00--ԱԹ