ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News
Ադրբեջանի ԶՈւ-ն թիրախավորել է Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական շրջանները։ Այդ մասին Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը գրել է Twitter-ի միկրոբլոգում:
«Ադրբեջանը հարվածել է Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական շրջաններին, ինչը հանգեցրել է մեծ թվով տուժածների և ավերածությունների: Կենտրոնական ծննդատունը դարձել է թիրախներից մեկը, դրան մեծ ավերածություններ են հասցվել:
Մանրամասները պարզվում են»,-գրել է նա:
--00—ԼՄ