Պատերազմի ձգձգվելը պայմանավորված է գերտերությունների շահերով, սառույցը կոտրվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Արցախա-ադրբեջանական արդեն մեկ ամսից ավելի շարունակվող պատերազմի ձգձգումը պայմանավորված է գերտերությունների շահերով։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Գերագույն խորհրդի պատգամավոր Հրանտ Խաչատրյանը։

Ըստ Խաչատրյանի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին էլ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին էլ, ցանկացած նման վնասատուին էլ կարելի է վարկյանական կանգնեցնել կոպիտ մեխանիզմներով, բայց դա չի արվում իներցիաների պատճառով։

ԳԽ նախկին պատգամավորը կարծում է, որ այսօր Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման պահանջի փոխարեն, մենք պետք է առաջ քաշենք ՀՀ-ի հետ վերամիավորման հարցը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ