Ստիպեք ձեր կառավարությանը ԱԹՍ-եր չվաճառել Ադրբեջանին. Դեքերը դիմել է իսրայելցի ընկերներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

հասարակական

Ամերիկացի երաժիշտ Դանիել Դեքերն, որն այս օրերին Երեւանում է, դիմել է իսրայելցի իր ընկերներին։ 

«Իմ իսրայելցի ընկերներին. խնդրում եմ՝ ստիպեք ձեր կառավարությանը դադարել անօդաչուներ վաճառել Ադրբեջանին։ Ադրբեջանը ձեր ընկերը չէ։ Մի օր նրանք կխայթեն ձեռքը, որը սնում է նրանց։ Նայեք, թե ինչ է ձեր «ընկերն» անում Արցախի հետ։ Նրանք ցեղասպանության են ձգտում, ոչ թե խաղաղություն։ Մի օր նրանք ու նրանց թուրք տերն այս զենքերը կուղղեն ձեր կողմը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Դեքերը։

--0--ԿԿ