Զոհվել է Նարեկացի նվագախմբի քամանչահար Մհեր Փոթոյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

պատերազմ

Հայրենիքի համար մղվող սուրբ պայքարում անմահացավ Նարեկացի նվագախմբի քամանչահար Մհեր Փոթոյանը:

Փա՛ռք քեզ, հայ զինվոր, որ անմնացորդ նվիրումովդ չխնայեցիր անգամ ամենաթանկը՝ կյանքդ, որ մենք ապրենք խաղաղ և ապահով երկնքի տակ..

Այս մասին տեղեկացնում ենք Նարեկացի նվագախմբի ֆեյսբուքյան էջից։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--0--ԿԿ