Ալիևը պատրաստ է առանց նախապայմանների մեկնել Մոսկվա և բանակցել Փաշինյանի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

ալիև

«Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել է Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առանց նախապայմանների բանակցելու պատրաստակամության մասին:

«Նման հրավեր (Մոսկվայում բանակցելու) չեմ ստացել: Բազմիցս մասնակցել եմ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումներին, սակայն Փաշինյանի իշխանության գալուց հետո նման հանդիպում չի եղել»,-ասել է Ալիևը, ապա ընդգծել, որ  հանդիպումները դրական գնահատում:

«Եթե նման հրավեր լինի, մենք դրան միշտ դրական ենք վերաբերվել և հիմա էլ ենք այդպես վերաբերվում»,-ասել է Ալիևը՝ տեղեկացնելով, որ պատրաստ է առանց նախապայմանների մեկնել Մոսկվա և բանակցել Փաշինյանի հետ:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները ծավալվել են սեպտեմբերի 27-ին և տևաում են ավելի քան 1 ամիս: Հայկական կողմն ունի 1068 զոհ, ադրբեջանական կողմը, թեև չի հայտնում պաշտոնական տվյալներ իր զոհերի մասին, բայց ըստ հայկական կողմի հաշվարկների, ունի մոտ 7000 զոհ: Այս պահին թեժ մարտեր են Արցախի հարավային հատվածում:

--00—ԼՄ