Հայկական կողմն ուզում է հրադադար. մեզ համար հաղթանակը սեփական տունը պաշտպանելն է. նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան «Дождь» հեռուստաընկերությանը, որի շրջանակում անդրադարձել է չպահպանված հրադադարին և բանակցությունններում ՌԴ-ի դերին:

«Ըստ էության, ցանկացած հրադադար հեշտ գործ չէ: Մենք բոլորս պետք է շնորհակալ լինենք ռուսական կողմին, քանի որ Ռուսաստանը լավ և սերտ հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ, այդ իսկ պատճառով հենց ա՛յդ երկիրը կարող է հանդես գալ իբրև միջնորդ ոչ միայն բանակցություններում՝ լինելով համանախագահ, այլև միջնորդ՝ դադարեցնելու ռազմական գործողությունները շփման գծում և դրանից այն կողմ»,-ասել է նախագահը:

Արմեն Սարգսյանը նաև հիշեցրել է, որ մեծ թվով տուժածներ կան գյուղերի ու քաղաքների անմեղ բնակչության շրջանում:

«Պատերազմը սկսել է Ադրբեջանը, և առաջին իսկ օրվանից նրանք ռմբակոծել են նաև Ստեփանակերտ քաղաքն ու գյուղերը: Շատ փխրուն հրադադարը չի գործել ադրբեջանական կողմի պատճառով:

Հայկական կողմը չունի սկզբունքային խնդիրներ, հակառակը, ԼՂ հայերը ցանկանում են դադարեցնել կրակոցներն ու ռազմական գործողությունները շատ պարզ մի պատճառով՝ նրանք պայքարում են իրենց տան համար: Նրանց համար հաղթանակը սեփական տունը պահպանելն ու պաշտպանելն է»,-ասել է նախագահը:
 
--00—ԼՄ