Պատերազմը գնալով ավելի է մոտենում կամքի ու խելքի գործոնների կարևորությանը․ Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28,  24News 

ю

Այս պատերազմը գնալով ավելի է մոտենում հենց կամքի ու խելքի գործոնների կարեւորությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Տեխնիկան իհարկե կարեւոր է, հատկապես 5 րդ սերնդի պատերազմում, սակայն միեւնույնն է պատերազմում ամենաորոշիչը մարդու կամքն ու խելքն է։ Այս պատերազմը գնալով ավելի է մոտենում հենց կամքի ու խելքի գործոնների կարեւորությանը։ Մեր լեռների ու ձորերի, մեր անտառների ավելի լավ իմացությունը, մեր վճռականությունն է որոշիչը»,- գրել է նա։

--00--ԱՀ