Պուտինը դեռ կածիլի Ալիևի բեղերն իր պահվածքի համար, վստահ եղեք․ Արմեն Պետրոսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Ահռելի ճնշում է առաջացել և Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ, որովհետև ամբողջ աշխարհն է տեսնում, որ Ալիևն ունի ապակառուցողական կեցվածք, որն էլ իր հերթին թելադրված է Անկարայի կողմից: Այս մասին 24TV-ի եթերում ասել է արևելագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը:

«Առաջինը մենք տեսնում ենք Ռուսաստանի կողմից համբերատար պահվածք, և սա բավականին գրագետ ու ճիշտ մոտեցում է վերջին գործընթացների հետ կապված: Երկրորդը ռազմական գործողությունների տրամաբանությունն է, այսինքն եթե մենք մեր առջև դնում ենք ժամանակ մի քանի ամիս ձգելու ռազմական գործողությունները, միաժամանակ դիվանագիտական հարթակում ճիշտ դրսևորվելով, ապա վստահաբար մենք կտոնենք մեզ համար այդքան ցանկալի և մեզ ձեռնտու հաղթանակը, որովհետև որոշակի խմորումներ արդեն կան Ադրբեջանի ներսում, և ռազմաճակատի ու Բաքվի միջև հստակ խզումներ են առաջանալու առաջիկայում»,-նշել է փորձագետը։

Բանախոսն անդրադարձել է նաև Արցախի հարցում Թուրքիայի հավակնություններին, Պուտին-Էրդողան հեռախոսազրույցին, և թեմային վերաբերող մի շարք այլ կարևոր հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ