Պատերազմում բեկում կմտնի, հարավում թշնամու առաջխաղացումը կարող է հակառակ էֆեկտ ունենալ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Ադրբեջանը փորձում է հարմարվել ստեղծված նոր իրավիճակին։ Պատերազմի երկրորդ խոշոր փուլում փոխում է մարտավարությունը։ Առաջին մեծ խտության հարձակողական ալիքն օրերի ընթացքում մարելու է, նույն թափը չի լինելու։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Օրբելի» կենտրոնի փորձագետ, արևելագետ Կարեն Վերանյանը։

«Թշնամու՝ տափաստանում ունեցած առաջխաղացումները հարցի երկարաժամկետ առումով կարող են հակասական լինել։ Իրենց առաջ գալը դեռ ստատուս քվո չէ։ Հաշվի առնելով բնակլիմայական վիճակը՝ ադրբեջանական բանակը, երբ սկսի երկարաժամկետ գործողություններ իրականացնել, գնալով մսխելու է, խրվելու են, որից հետո առաջ գալու կամ հետ գնալու հնարավորություն չի լինելու»,- կարծում է Վերանյանը։  

Ըստ նրա՝ այս սցենարի ռազմական գործողությունների վարման ամբողջ տրամաբանության մեջ կարող է բեկում մտնել, և հայկական կողմն ավելի լուրջ հաջողություններ գրանցի։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ