Թշնամու հարձակողական բռունցքի թափը կոտրված է մեր կողմից․ Արծրուն Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Արծրուն Հովհաննիսյան

Հյուսիսային ուղղությամբ հիմնականում վարվել է հրետանային կրակ, հրետակոծություն․ մասնավորապես՝ Մարտակերտ և ավելի հյուսիս ընկած ստորաբաժանումների ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Մարտական գործողությունները չունեն նույն խտությունը, ընդգրկումը, թափը, դինամիկան։ Դրանք օջախային են։ Կիրառվում են դիվերսիոն խմբեր, մասամբ՝ հրետանի, ավելի քիչ՝ օդուժ։ Թշնամու հարձակողական բռունցքի թափը կոտրված է մեր կողմից։ Այժմ շարունակում են դանդաղ օջախային սողացող բնույթի գործողությունները»,- նշեց ՊՆ ներկայացուցիչը։

Հովհաննիսյանը շեշտեց, որ հեշտ չէ միանգամից չեզոքացնել լեռնաանտառային տեղանքում դիվերսիոն խմբերի հոսքը, բայց մարտերը շարունակվում են՝ դանդաղ, որոշակի փոքր բախումներով՝ տեղ-տեղ մերձամարտերով։

--00--ԱՀ