Սիրիացի վարձկանները պատրաստվում են շենքեր պայթեցնել Ադրբեջանում. թուրք ֆուտբոլիստ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

․

Թուրք ֆուտբոլիստ Ումութ Բուլուտը ուշագրավ գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում՝ հայտնելով, որ սիրիացի վարձկանները պատրաստվում են նոր շինություններ պայթեցնել Ադրբեջանում:  

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ֆուտբոլիստը հայտնել է, որ Գյանջայից իր հին ընկեր Հուսեյնը իրեն գրել է, որ սիրիացիները պատրաստվում են պայթեցնել  ավելի շատ շինություններ Ադրբեջանում՝ այս երեկո  կամ վաղը, քանի որ նրանք չեն ստացել իրենց վարձատրությունը Ադրբեջանի կառավարությունից:

«Իմ սիրելի ընկերներ Եվլախից, Բարդայից և Գյանջայից, խնդրում եմ լինել զգուշավոր: Ես չեմ հասկանում, թե ինչ է կատարվում»,- գրել է ֆուտբոլիստը:

․

--00--ԱՀ