Իտալիայի Պալերմո քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

Արցախ

Իտալիայի Պալերմո քաղաքի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը: Այս մասին հայտնել են Իտալիայում Հայաստանի դեսպանությունից: 

Քաղաքային խորհուրդն Արցախի անկախությունը ճանաչել է միաձայն:

«Իտալիայի Պալերմո քաղաքի քաղաքային խորհուրդը այսօր միաձայն ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը:

Շնորհակալություն, Պալերմո՛, արժեքների կողքին լինելու համար»,- գրված է հայտարարությունում: 

Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչել են նաև Իտալիայի Չերքիարա դի Կալաբրիա և Ազոլո քաղաքները:

--00--ԱՀ