Ադրբեջանը կրկին Սմերչով հարվածեց Ստեփանակերտին, տներից մեկի տերն ու հարևանը վիրավոր են

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

նկար

Առավոտյան ժամը 8-ին Ստեփանակերտում հայտարարվեց օդային տագնապ: 08:03-ին լսվեց հրթիռի հերթական հարվածի ձայնը:

նկար

Մայրաքաղաքի ծայրամասային փողոցներից մեկում ադրբեջանական ուժերը կիրառել են «Սմերչ»  տիպի ռեակտիվ համակարգ: Այդ մասին տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների կոմիտեն։

նկար

Ավերվել է մեկ բնակելի տուն, հարվածից ամբողջությամբ փլվել է հարակից շինությունը և վնասվել մեկ ավտոմեքենա: Տան տերը և հարևանը վիրավորվել են և տեղափոխվել  բուժհաստատություն:

--00—ԼՄ