ԵՄ-ն անընդունելի է համարում 3 համաձայնություններից հետո ԼՂ-ում հրադադարի խախտումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

նկար

ԵՄ-ն անընդունելի է համարում, որ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջնորդությամբ հրադադարի մասին երեք համաձայնություններից հետո Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ ռազմական գործողությունների շարունակումը, ինչպես նաև քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման մասին հաղորդումները։ Այդ մասին հայտարարություն է հրապարակվել ԵՄ-ի պաշտոնական կայքում։

«ԵՄ-ն հակամարտող կողմերին հիշեցնում է քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու պարտավորության մասին՝ միջազգային հումանիտար իրավունքին համապատասխան։ Եվրոպական Միությունը կողմերին կոչ է անում անհապաղ սկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման առարկայական բանակցությունները, ինչպես վերջին անգամ համաձայնեցվել է Վաշինգտոնում հոկտեմբերի 25-ին»,- ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ համաձայնություններից մեկը ձեռք է բերվել Մոսկվայի միջնորդությամբ, մյուսը՝ Ֆրանսիայի, երրորդը՝ ԱՄՆ-ի: Մոտ օրերս Ռուսաստանի Դաշնություն պետք է մեկնի նաև պաշտոնական Թեհրանի ներկայացուցիչը՝ ԼՂ հակամարտության վերաբերյալ Իրանի լուծման տարբերակն առաջարկելու:

--00—ԼՄ