ԼՂ-ում սարսափելի տեսարանները, որ տեսնում ենք, չեն կարող շարունակվել. Կարմիր խաչի ահազանգը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

կարմիր

Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը Թվիթերի միկրոբլոգում հայտարարություն է հրապարակել: 

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վերահսկողությունից դուրս գալու վտանգի տակ է: Այդ մասին են ազդարարում վերջին իրադարձությունները։ Տուժում է ամբողջ տարածաշրջանի քաղաքացիական բնակչությունը: Քաղաքացիական անձինք մահանում են տագնապալի ցուցանիշներով: Մարդիկ կյանքի ուղին փոխող վնասվածքներ են ստանում։

Մենք կողմերի հետ կապի մեջ ենք՝ հիշեցնելու նրանց միջազգային մարդասիրական իրավունքով սահմանված իրենց պարտավորությունների մասին: Սարսափելի տեսարանները, որ տեսնում ենք, չեն կարող շարունակվել:

Խստորեն դատապարտում ենք բռնությունների վերջին ալիքը»:

--00—ԼՄ