Կրկին հակառեկորդ. վերջին 1 օրում կորոնավիրուսից 29 մարդ է մահացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

մահ

Հոկտեմբերի 29-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 85034 դեպք, որից 53257-ն՝ առողջացած, 1272-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 30151 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 392660 թեստավորում:

Այսպիսով, երեկ կատարվել է 5027 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2383 նոր դեպք: Ունենք 749 առողջացած և 29 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 354 է:

--00—ԼՄ