Ֆրեզնոյում խաղաղ ցույցի ժամանակ հայերը հարձակման են ենթարկվել․ 2 հայ դանակահարվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

ցույց

Ֆրեզնոյում խաղաղ ցույցի ընթացքում հայերը ենթարկվել են հարձակման: Երկու հայ դանակահարվել է: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Այդ մասին հայտնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։

Սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանն ու Թուրքիան պատերազմը սահմանից տեղափոխում են երրորդ երկրների տարածք և սկսում սադրիչ գործողությունների արշավ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին Ֆրանսիայի Վալանսի շրջանում հայ համայնքի բողքի ակցիայի ժամանակ ևս տեղի էր ունեցել խոշոր ծեծկռտուք այն բանից հետո, երբ խաղաղ հայ ցուցարարների վրա հարձակվել էին դանակներով և մուրճերով զինված թուրք սադրիչները։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս