Իրականությունը ներկայացնելու համար առնվազն պետք է լինել Ստեփանակերտում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

հասարակական

ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

««…Պատերազմը ռոմանտիկա չէ…»,- այս խոսքերի հեղինակը Հայոց բանակի գեներալ-լեյտենանտի ուսադիրներ կրած և աշխարհի տարբեր անկյուններում երեք պատերազմ տեսած երջանկահիշատակ Անատոլի Զինևիչն է: Հիշելուս պատճառն այսօրվա Արցախյան իրականությունն է… Իրականություն, որը ճշմարիտ ներկայացնելու համար, խրամատի մասին չեմ խոսում, առնվազն պետք է լինել գոնե Ստեփանակերտում… Հակառակ դեպքում ցանկացած գրվածք պատերազմի և նրա հերոսների մասին լինելու է ռոմանտիկայի ժանրից: Իսկ այդպիսի «ռոմանտիկների>>, ցավոք, այս օրերի ընթացքում, կարծես թե հաճախ եմ հանդիպում սոցցանցերում… Հորդորս այդ գրառումների հեղինակներին (հատկապես արական սեռի)՝ երկնքից իջեք երկիր և ապրեք իրական պատերազմի օրենքներով ու փորձեք ոչ թե մարտադաշտից հարյուրավոր կիլոմետրերով հեռու ձեր գրասենյակների պատուհաններից, այլ Հայրենիքը պահող զինվորի կամ աշխարհազորայինի դիտակետից նայել պատերազմի աչքերին: Հիշեք, երևակայությամբ ծնված ցանկացած գրառում կամ վերլուծություն. անգամ եթե դա արվում է «ազնիվ» մղումներով, կարող է իր բացասական հետևանքը թողնել ռազմաճակատում տիրող զարգացումների վրա»:

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս