«Բայրաքթար» տիպի ԱԹՍ-ների խոցումը բավականին հուսադրող ազդանշան է. Տիգրան Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

նկար

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«ՊԲ ՀՕՊ ուժերը հերթական «Բայրաքթար» տիպի հարվածային անօդաչուն են խոցել։

Վերջին շրջանում այս տիպի ԱԹՍ-ների խոցումը բավականին հուսադրող ազդանշաններ է փոխանցում։

ԱԹՍ-ների դերն այս պատերազմում բավականին մեծ է և ըստ այդմ՝ դրանց դեմ էֆեկտիվ պայքարը բավականին մեծ ազդեցություն ունի պատերազմական գործողությունների և դրա հետագա ընթացքի վրա»:

Նշենք, որ ժամանակակից պատերազմներում հարվածային անօդաչու թռչող սարքերը համարվում են ամենահզոր զենքերից։ Թուրքական այս անօդաչուները ակտիվորեն գործածվել են հիմնականում Լիբիայում ու Սիրիայում ռազմական գործողությունների ժամանակ, ապա, փաստորեն, նաեւ մեր տարածաշրջանում։ Պնդումներ կան, որ «Բայրաքթար» տեսակի ԱԹՍ-ն խոցելը բավականին բարդ է:

«Բայրաքթար» ՏԲ2-ը 6,5 մ երկարությամբ, թեւերի 12 մ բացվածքով եւ մինչեւ 55 կգ բեռնատարողությամբ հարվածային ԱԹՍ է։ Այն կարող է զարգացնել մինչեւ 222 կմ/ժ արագություն, գործողության շառավիղը 150 կմ է, թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 8200մ։ Այս տեսակի ԱԹՍ-ն կարող է իր վրա կրել կառավարվող հակատանկային հրթիռներ եւ օդային ռումբեր: 

--00—ԼՄ