Մարզիկներ Միհրան Հարությունյանը և Էդուարդ Վարդանյանն Արցախում են

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

մարզիկ

Ռիո-2016 Օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը և խառը մենամարտերում ռուսաստանցի մարզիկ Էդուարդ Վարդանյանը ժամանել են Արցախ հումանիտար օգնություն ցուցաբերելու համար:

Էդուարդ Վարդանյանն Ինստագրամի Story բաժնում տեղադրել է մի քանի տեսանյութ Ստեփանակերտից: Դրանցից մեկում լսվում են կրակոցներ ու օդային տագնապի ձայն:

«Ողջո՛ւյն ընկերներ: Տեսեք, թե ինչպիսի գեղեցկություն է: Ամբողջ գիշեր լսվում էին հրետակոծության ձայներ»,- ասում է Էդուարդ Վարդանյանը:

--00—ԼՄ