Ահաբեկչություն Նիսում․ անհայտ անձը գլխատել է մի կնոջ ևս երկուսին սպանել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29,  24News 

Նիս

Ֆրանսիական Նիսում Նոտր-Դամ եկեղեցու տարածքում անհայտ անձը դանակով հարձակվել է մարդկանց վրա։ Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնել է BFMTV-ն։

Պատահարը տեղի է ունեցել տեղի ժամանակով 09:00-ին (Երևանի ժամանակով 11:00-ին)։ Տարբեր տվյալներով զոհվել է երեք մարդ։ Ըստ տեղեկությունների զոհերից մեկը 70-ամյա թոշակառու է, որին հարձակվողը գլխատել է: Կան վիրավորներ։

Գործը քննում է երկրի հակաահաբեկչական դատախազությունը։ 

Հաղորդվում է, որ դեպքերի վայր է մեկնում Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնը։

  --00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս