Ադրբեջանական ուժերի նպատակն արցախահայերի էթնիկ բնաջնջումն է. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

պատերազմ

Ադրբեջանական ուժերը՝ Թուրքիայի գլխավորությամբ և ահաբեկիչների հետ միասին շարունակում են ակտիվ ռազմական գործողությունները ռազմաճակատի տարբեր ուղղություններով, ներառյալ՝ Արցախի խաղաղ բնակավայրերում, Թվիթերում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նրանց նպատակն արցախահայերի էթնիկ բնաջնջումն է», - գրել է վարչապետը։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--0--ԿԿ