Թուրքիայի աջակցությամբ սիրիացի 25 վարձկանի դի է վերադարձվել Սիրիա. SOHR-ի անդրադարձը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

նկար

 

ԼՂ հակամարտության գոտուց 25 սիրիացի վարձկանների դիեր են հայրենիք տեղափոխվել: Այդ մասին հայտնում են Մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոնի ակտիվիստները, գրում է syriahr.com-ը:

Ըստ աղբյուրի՝ վարձկանները սպանվել են Լեռնային Ղարաբաղում մարտերի ժամանակ: Դիերը Սիրիա են բերվել Հալեպի հյուսիսում Հուր Կիլիս զինվորական սահմանով:

Աղբյուրը նաև հայտնում է, որ վերջին մի քանի ժամվա և օրերի ընթացքում 300 մարտիկների նոր խմբաքանակ է ժամանել Ադրբեջան, թեև Թուրքիան փորձում էր ավելի շատ զինյալներ հավաքագրել և նրանց ԼՂ ուղարկել: Սակայն գրոհայինների մեծ մասը հրաժարվում է ադրբեջանական ուժերի կողքին կռվել «աղանդավորական» գործոնի պատճառով:

Աղբյուրը ընդգծում է, որ Ադրբեջան ուղարկված ահաբեկիչներից ոմանք նույնիսկ տեղյակ չէին, որ ադրբեջանական ուժերը շիական համայնքից են, և այդ մասին իմանալուց հետո նրանց մի մասը վերադարձել է Սիրիա:

Ըստ Կենտրոնի տվյալների՝ սեպտեմբերից մինչ այժմ Թուրքիայի աջակցությամբ ռազմաճակատ ուղարկված և այնտեղ սպանված գրոհայինների ընդհանուր թիվն առնվազն 217 է: 163-ի մարմինները բերվել է Սիրիա, իսկ մյուսների դիերը շարունակում են մնալ Ադրբեջանում:

Նոր մարտիկների՝ Ադրբեջան ժամանելուց հետո, Լեռնային Ղարաբաղում կռվող մարտիկների ընդհանուր թիվը հասել է 2350-ի, որից 320-ը վերադարձել է Սիրիա, երբ հրաժարվել են վճարել նրանց գումարը:

--00—ԼՄ