«Ցավալի է տեսնել այս ամենը». Միխայիլ Գալուստյանը՝ Ստեփանակերտի ԲԿ-ի հրթիռակոծության մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

հասարակական

Հայտնի շոումեն, կատակերգու Միխայիլ Գալուստյանը հետեւում է Արցախում իրավիճակին՝ սոցիալական ցանցերում ակտիվորեն բարձրաձայնելով հայկական դիրքորոշումը։ Դերասանը տեսանյութ է հրապարակել Ստեփանակերտի հիվանդանոցից, որի ծննդատունը երեկ ռմբակոծվել է։ Այդ պահին այնտեղ բժիշկներ ու հիվանդներ են եղել, իսկ կադրերից մեկում երեւում է, որ ռմբակոծությունը բժիշկներին չի խանգարել ավարտին հասցնել վիրահատությունը։

«Հայ բժիշկները կյանքեր են փրկում նույնիսկ հրթիռային հարվածների ժամանակ։ Սարասփելի է, ցավալի է տեսնել այս ամենը։ Ինչպե՞ս կարելի է հարվածել ծննդատանը»,- գրել է Գալուստյանը։

--0--ԿԿ