Ադրբեջանցիները շարունակում են ապրել երևակայական աշխարհում. Տաթևիկ Հայրապետյան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

Տաթևիկ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Բա չիմացաք, Ադրբեջանի «Միլլի Մեջլիսի» պատգամավոր Թուրալ Գանջալիևը ադրբեջանական կողմից ագրեսիայի սանձազերծումից երկու օր անց՝ սեպտեմբերի 29–ին, հանրային հրավեր է կազմում ֆեյսբուքում՝ հրավիրելով ադրբեջանցիներին հոկտեմբերի 18-ին հանրահավաք անել Ստեփանակերտում:

Այս զավեշտը մի կողմից ակնհայտ է դարձնում ադրբեջանական ռազմական ծրագրերի ձախողումը, մյուս կողմից՝ ցույց տալիս, որ ադրբեջանցիները շարունակում են ապրել երևակայական աշխարհում՝ հեռու իրականությունից և տարված իրենց իսկ քարոզչությամբ:

Հրավերում նշվում է՝ «մուտքն ազատ է»: Այդ առիթով նշեմ, որ ինչպես ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն է նշել՝ «բարի գալուստ, դժոխք»: Այստեղ ադրբեջանական ագրեսիային և հայերի բնաջնջման փորձին մեր պատասխանը՝ պատժիչ և դաժան է»:

հանրահավաք

--00--ԱԹ