Ադրբեջան-Թուրքիա կոալիցիան Թուրքիայի օրը Շուշիում նշելու ծրագիր է ունեցել. Հայկ Դեմոյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

նկար

«Այսօր Թուրքիայի հանրապետության հռչակման օրն է. լուրջ ենթադրություն ունեմ, որ պատերազմի սկզբում Ադրբեջան-Թուրքիա ահաբեկչական կոալիցիան այն Շուշիում հանդիսավոր նշելու ծրագիր է ունեցե»,-ֆեյսբուքյան էջում գրել է Ցեղասպանության թանգարան-ինստիոտի նախկին ղեկավար Հայկ Դեմոյանը

Ըստ պատմաբանի՝ չստացված ու տապալված հանդիսությունների ու չկրակված հրավառությունների փոխարեն այսօր որոշել են մուռը հանել Ստեփանակերտն ու Շուշին ռմբակոծելով։

«Հուսանք, որ այս «տոնի» առիթով Արցախի Պաշտպանության բանակի բարձր հովանավորությամբ այսօր հանդիսավոր բանկետներ կտրվեն ադրբեջանական կարեւոր ռազմական հենակետերում ու դիրքերում»,-գրել է Դեմոյանը:

Հիշեցնենք, որ այսօր ևս վաղ առավոտից հակառակորդը մի քանի անգամ ռմբակոծել է Արցախի խաղաղ բնակավայրերը, թիրախում են եղել հատկապես Շուշին և Ստեփանակերտը: 

--00—ԼՄ