Արցախում ոչնչացվել է ջիհադիստների հրամանատարներից Ադել Շահիրը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29,  24News 

ջիհադիստ

Համզայի դիվիզիայի ամենահայտնի հրամանատարներից մեկը՝ Ադել Շահիրը, Լեռնային Ղարաբաղում սպանվել է։ Այս մասին հայտնում է Infoteka24-ը՝ վկայակոչելով արաբական կայքերից մեկը։

Արաբական կայքը հայտնում է, որ Թուրքիայի հետ կապ ունեցող Համզայի հրամանատարը սպանվել է հրթիռով՝ Իրանի հետ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) սահմանին տեղի ունեցած մարտում:

Թուրք-ադրբեջանական բանակի կողմից Լեռնային Ղարաբաղում մարտերին մասնակցելու համար մինչ օրս առնվազն 2350 վարձկան է տեղակայվել, որոնցից 320-ը վերադարձել են՝ հրաժարվելով նույնիսկ պարգևավճարներից։

  --00—ՄՀ