Փարեն Արքեպիսկոպոսը Զինծառայողների հիմնադրամին է նվիրաբերել 38,093,200 դրամ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

Փարեն արքեպիսկոպոս

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից տեղեկացնում են, որ Փարեն Արքեպիսկոպոս Ավետիքյանը նվիրաբերել է 38,093,200 դրամ գումար ($77,740):

«Ոմանք կմտածեն թե ինչով է պայմանավորված այս «խառը» թիվը: Սրբազանը տարիներ առաջ ԱՄՆ-ում ստեղծել էր անձեռնմխելի կապիտալով հիմնադրամ (Endowment Fund), որի եկամուտներն ամեն տարի ուղղում էր Հայաստանում որևէ բարեգործական ծրագրի:

Այս տարի նա որոշեց Հիմնադրամի ողջ հասույթն ուղղել մեր զոհված և հաշմանդամ դարձած հերոսների ընտանիիքների ցավի, վշտի ու վերքերի ամոքմանը: Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Սրբազանին ու վերահաստատում, որ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին, ազգային եկեղեցի է, ով դարեր շարունակ կանգնած է եղել հայկական պետականության, ժողովրդի ու բանակի կողքին` ինչպես իր աղոթքով, այնպես էլ նյութական, բարոյական և ֆիզիկական աջակցությամբ:

Հաղթանակը մերն է»,- հայտնում են հիմնադրամից:

--00--ԱԹ