Իսպանիացի կոնգրեսականը կառավարությանը հորդորել է ձեռնպահ մնալ Ադրբեջանին զենք վաճառելուց

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29,  24News 

կոնգրեսական

Իսպանիայի Կոնգրեսի Plural խմբակցությունը՝ պատգամավոր Միրիամ Նոգերաս ի Կամերոյի նախաձեռնությամբ երկրի կառավարությանը հորդորում է ձեռնպահ մնալ Ադրբեջանին զենք վաճառելուց, միջազգային մակարդակով խթանել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը՝ հիմնված ԼՂ ժողովրդի մեծամասնության կամարտահայտության վրա: Այս մասին հայտում է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը:

«Իսպանիայի Կոնգրեսի Plural խմբակցությունը՝ պատգամավոր Միրիամ Նոգերաս ի Կամերոյի նախաձեռնությամբ, առաջարկ է ներկայացրել Կոնգրեսին, որով հորդորում է կառավարությանը՝

-Ձեռնպահ մնալ Ադրբեջանին զենք վաճառելուց

-Միջազգային մակարդակով խթանել հակամարտության խաղաղ կարգավորումը՝ հիմնված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մեծամասնության կամարտահայտության հիման վրա

-Դատապարտել Թուրքիայի ռազմական աջակցությունն Ադրբեջանին՝ նախաձեռնելով Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառում՝ Արևելյան Միջերկրականում և Կովկասում նրա ագրեսիվ և ծավալապաշտական գործողությունների համար»,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրությունում։

  --00—ՄՀ