ԼՂ-ում իրավիճակը կարող է կարգավորվել, երբ լինի կողմերի շահերի հավասարակշռություն. Պուտին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր անդրադարձել է ԼՂ հակամարտությանը: Նա նշել է՝ յուրաքանչյուրն իր ճշմարտությունն ունի, և այստեղ հեշտ որոշումներ չկան. շատ բարդ հանգույց է: 

Պուտինը նշել է, որ երբ սկսվեց ղարաբաղյան առաջին հակամարտությունը, Խորհրդային Միության ղեկավարությունը արդյունավետ միջոցներ չի ձեռնարկել մարդկանց անվտանգությունն ապահովելու համար:

«Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կարող է կարգավորվել միայն այն դեպքում, երբ առկա է երկու կողմերի ՝ շահերի հավասարակշռություն»,- ասել է նա:

ՌԴ նախագահի խոսքով՝ ԼՂ կարգավորման առաջին փուլում անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները և նստել բանակցությունների սեղանի շուրջ:

--00--ԱԹ