Ի՞նչ հարցեր կլինեն ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների ժնևյան հանդիպման օրակարգում

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

Ժնև

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ ԼՂ հակամարտությանը, մասնավորապես՝ խաղաղ բնակիչների թիրախավորմանը:

«Մեզ մտահոգում է, որ հակամարտության ընթացքում մահանում են խաղաղ բնակիչներ՝ երկու կողմից էլ: Մենք այս հակամարտությունը փորձում ենք վերադարձնել խաղաղ հուն»,- ասաց նա:

Զախարովան կրկին անդրադարձավ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ հոկտեմբերի 30-ին Ժնևում կայանալիք հանդիպմանը, նշեց՝ օրակարգում կլինեն միջազգային հումանիտար իրավունքի հարցեր, նաև Մոսկվայում ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունները:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչին հարց ուղղվեց Ադրբեջանին Թուրքիայի կողմից հատկացվող ռազմական անթաքույց աջակցության վերաբերյալ: Հնարավո՞ր է, արդյոք, միջազգային իրավունքի վրա հիմնվելով՝ էմբարգո կիրառել Թուրքիայի նկատմամբ՝ զենք-զինամթերքի՝ ԼՂ հակամարտության գոտի մատակարարումը բացառելու համար: Այս հարցին պատասխանելիս Զախարովան մեջբերեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հարցազրույցից մի հատված.

«Կոչ ենք անում բոլոր արտաքին խաղացողներին՝ թույլ չտալ ռազմական սցենարի հետագա զարգացումը: Մենք ջանքեր ենք գործադրում իրավիճակը քաղաքական-դիվանագիտական խաղաղ հուն բերելու»:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս