Իրանը մերձարաքսյան հովիտներում, գուցե հեռահար նպատակներով, մեծաթիվ զորք է կուտակել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

Իրանագետ Գարիկ Միսակյան այն համոզմանն է, որ Իրանում բնակվող ազգային փոքրամասնությունների հանգամանքն է այդ երկրի ղեկավար մարմիններին ստիպում խոսել  Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից:

24News-ի հետ զրույցում նա նշեց, որ անկախ հնչող հայտարարություններից՝ Իրանին, իհարկե, ձեռնտու է Արցախի, քան թե Ադրբեջանի հետ սահման ունենալ:

«Իրանը մերձարաքսյան հովիտներում, գուցե հեռահար նպատակներով, մեծաթիվ զորք է կուտակել, թեև այս փուլում, դժվար թե, լուրջ ռազմական գործողությունների մեջ մտնի: Նա միշտ էլ փորձել է իր սահմաններից հեռու պահել պատերազմը»,- ընդգծում է նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ