Եկե՛ք Արցախ՝ տեսնելու իրական վիճակը, մեզ «մարդկայնորեն հասկանալը» ծիծաղելի է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

Եթե հենց այս պահին որևէ պետություն ճանաչի Արցախի անկախությունը, այդ պահին էլ սանձվելու է Ադրբեջանի լկտի սադրանքը։ Այս կարծիքին է «Արցախի կանանց նախաձեռնող խմբի» անդամ Լիանա Ադամյանը։

Ադամյանը պնդում է, որ աշխարհն այս ագրեսորներին պետք է հստակ քայլերով արձագանքի։
«Ի՞նչ է նշանակում ՆԱՏՕ-ում որոշել, թե ով է իրենց մեջ ավելի տղան՝ Մակրոնը, Թրամփը, թե մեկ ուրիշը։ Մենք ակնկալում ենք, որ աշխարհն արձագանքի հստակ քայլերով։ Այսօր Թուրքիան ապտակում է աշխարհին, իսկ վերջինը քաղաքակրթության լեզվով տանուլ է տալիս»,- ասել է նա։

Աշխարհի այս լռությունը միջազգային ահաբակչությունն Արցախից հասցնելու է  իրենց փակ դարպասներին։
«Եկե՛ք Արցախ՝ տեսնելու իրական վիճակը։ Մեզ «մարդկայնորեն» հասկանալը ծիծաղելի է»,- նկատել է նախաձեռնող խմբի անդամը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ