Մեր զինված ուժերին հաջողվել է դիրքերի որոշակի բարելավում իրականացնել․ Արծրուն Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

Այսօր՝ ողջ օրը, մարտական գործողությունները շարունակվել են ողջ ռազմաճակատի երկայնքով, սակայն ոչ մեծ ինտենսիվությամբ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Հարավային հատվածում՝ Բերձորից մինչև Արաքսի ափն ընկած ռազմաճակատային բնագծի ուղղությամբ, եղել են որոշակի մարտական գործողություններ, մեր ԶՈՒ-ին հաջողվել է որոշակի դիրքերի բարելավում իրականացնել»,-  նշեց Արծրուն Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանը նշեց, որ Մարտունու և Ասկերանի շրջանների գյուղերում ատառային զանգվածի հարակից տարածքներում շարունակվում են դիվերսիոն խմբերի դեմ մարտական գործողությունները։

պատերազմ

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս