Խաղաղ բնակչության շրջանում ունենք ավելի քան 120 վիրավորներ․ ԱԳՆ մամուլի խոսնակ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

․

Խաղաղ բնակչության շրջանում ունենք ավելի քան 120 վիրավորներ, որոնց մեծ մասը ծանր վիճակում են։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Այս պահին ԱԳ նախարարը հանդիպում է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի հետ»,- հայտնեց խոսնակը։

Աննա Նաղդալյանը նաև տեղեկացրեց, որ հոկտեմբերի 30-ին նախատեսվում է ԱԳ նախարարի այցը Ժնև, որտեղ նախատեսվում է հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ.

--00--ԱՀ