Ադրբեջանը շարունակել է թիրախավորել հումանիտար գործառույթներ իրականացնող ԱԻՊԾ աշխատակիցների

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

․

Ադրբեջանը հանցավոր կերպով շարունակել է թիրախավորել հումանիտար գործառույթներ իրականացնող Արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցներին, որի հետևանքով ԱԻՊԾ մեկ աշխատակից՝ Հարություն Աթաջանյանը զոհվել է, ևս 5 աշխատակիցներ մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություններ՝ տեղեկացրել է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը:

«Փրկարարական աշխատանքներում ցուցաբերած անձնական խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելու համար նրանք կպարգևատրվեն «Արիության» մեդալով, իսկ Հ.Աթաջանյանը՝ հետմահու:

Զոհված փրկարար Հարություն Աթաջանյանի ընտանիքին և նրա բոլոր հարազատներին վշտակցում, համբերություն և ոգու կորով եմ մաղթում, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,- հայտարարել է ԱՀ ԱԻ պետական ծառայության տնօրենը:

--00--ԱՀ