ԼՂ հակամարտության որևէ ռազմական լուծում միջազգային հանրության կողմից չի ընդունվելու. Մաաս

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

հայոկ

Թուրքիան պետք է գործի ԵԱՀԿ Մինսկի խմբին իր անդամությանը համապատասխան և նպաստ բերի խաղաղ կարգավորմանը: Բունդեսթագում Արցախի թեմայով քննարկումների ժամանակ նման կարծիք է հայտնել Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը:

Ըստ նախարարի՝ Գերմանիան այս փուլում 2 առաջնահերթ նպատակ ունի՝ հասնել անհապաղ, առանց նախապայմանների հումանիտար հրադադարի և հումանիտար օգնություն ապահովել պատերազմական գործողություններից տուժած քաղաքացիներին: 

«Ադրբեջանը և Հայաստանը պետք է գիտակցեն, որ այսքան երկար տևող հակամարտության որևէ ռազմական լուծում միջազգային հանրության կողմից չի ընդունվելու: Բարենպաստ բանակցային դիրքեր ռազմի դաշտում չեն կարող ձեռք բերվել: Հրադադարին և բովանդակային նոր բանակցություններ սկսելուն այլընտրանք չկա», - ասել է ԱԳ նախարարը, ապա հավելել, որ Գերմանիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, պատրաստ է նպաստել բովանդակային բանակցությունների առաջ մղմանը:

--00—ԼՄ