Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 1059 մարդ․ հաստատվել է վարակման 2398 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30 24News 

կորոնավիրուս

Հայաստանում հոկտեմբերի 30-ի դրությամ կորոնավիրուսի  2398 նոր դեպք է  հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 87 432 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 1059 մարդ, շարունակում է բուժվել 31458-ը:

Հիվանդության բռնկումից ի վեր՝ Հայաստանում ընդհանուր առմամբ ապաքինվել է 54 316  մարդ։

Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 28 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 1300 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 358-ի։

Ընդհանուր առմամբ թեստավորվել է 397 596քաղաքացի, մեկ օրվա թեստերի քանակը 4936 է:

--00—ՄՀ