Ամերիկայի հայկական համագումարը մոտ 2 միլիոն դոլար կնվիրաբերի «Հայաստան» հիմնադրամին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

նկար

Ամերիկայի հայկական համագումարը հայտարարել է, որ մարդասիրական օգնության նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամին գումար փոխանցելու համար անցկացվող դրամահավաքի՝ նախնական սահմանված 2 մլն դոլարի շեմը գերազանցել են. հավաքագրվել է 2,095,938 ԱՄՆ դոլար:

«Այսքան կարճ ժամանակահատվածում համայնքի զանգվածային աջակցությունը ոգեշնչող է: Միասին մենք շարունակում ենք համերաշխություն հայտնել Արցախի և Հայաստանի ժողովրդին, և այս միջոցները նման դժվարին իրավիճակում նրանց համար մեծ օգնություն կլինեն: Միասին մենք ուժեղ Արցախ ենք»,- ասեշել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

Նշենք, որ «Հայաստան» համայկական հիմնադրամն անցկացնում է «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով դրամահավաք-արշավ, որի շրջանակում հավաքվել արդեն 155 միլիոն դոլար:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս