Կենացներ` ծրագրերի փոխարեն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 27, 24News

Քարոզարշավի առաջին երկու օրերի ընթացքը ցույց տվեց, որ նախընտրական ծրագրերը չեն դառնալու քաղաքական ուժերի և հասարակության երկխոսության առարկա, դրանք շարունակում են մնալ սիմվոլիկ երևույթ։

Ծրագրերին հպանցիկ ծանոթանալով պարզ է դառնում, որ գործ ունենք ավելի շատ կենացների հետ՝ պետք է, պետք է, պետք է… Իսկ ինչպես է պետք՝ ոչ ոք չի ասում, և հենց դա՛ է միավորում ընտրությանը մասնակցող բոլոր քաղաքական ուժերին։

24TV-ի լուրերի հավելվածում Լևոն Մարգարյանն անդրադարձել է ծրագրային բախումների բացակայությանը։