Համազասպ Թորոսյանը նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի պետաիրավական վարչության պետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

քաղաքական

Նիկոլ Փաշինյանը Համազասպ Թորոսյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պետաիրավական վարչության պետ նշանակելու մասին որոշում է ստորագրել.

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերն ու Համազասպ Թորոսյանի դիմումը՝

1. Համազասպ Հովհաննեսի Թորոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պետաիրավական վարչության պետ (պաշտոնի ծածկագիրը՝ 06-7-Ղ1-1)։

2. Համազասպ Հովհաննեսի Թորոսյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»,-ասված է որոշման մեջ:

--0--ԿԿ