Ռուսաստանը չի բացառում, որ Ղարաբաղից սիրիացի վարձկանների «ներթափանցման» սպառնալիք կա

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

սիրիացի

ՌԴ ԱԳՆ-ն չի բացառում, որ Սիրիայից և Լիբիայից ԼՂ մարտերին մասնակցող վարձկանների՝ Ռուսաստան «ներթափանցելու» վտանգ կա:

«Իհարկե, այդ վտանգը բացառել չի կարել», - «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցի շրջանակում  ասել է ՌԴ փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովը:

«Ռուսաստանի իրավապահ մարմինները ամենայն ուշադրությմաբ հետևում են իրավիճակին և, ինչպես ասում են, «մատը զարկերակի վրա են պահում», - ասել է Սիրոմոլոտովը:

Նշենք, որ ԼՂ հակամարտությանը վարձկանների ներգրավվման վերաբերյալ բազմաթիվ փաստեր է ներկայացել ինչպես հայկական կողմը, այդպես էլ մի շարք երկրներ: Փաստը հաստատել են նաև Ռուսաստանը, Ֆրանսիան, Սիրիան, այդ մասին գրել են նաև միջազգային ԶԼՄ-ներ, սակայն Ադրբեջանը շարունակում է հերքել այն:

--00—ԼՄ