Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1696 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30,  24News 

կորոնավիրուս

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1696 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է stopcov.ge կայքում։

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 37263 դեպք: Ապաքինվել է ևս 2 906 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 19810:

Կորոնավիրուսից մահացել է ևս 12 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 285:

  --00—ՄՀ

Կարանտինի ռեժիմում է մնում 3 070 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 4 200-ը: