Մահացել է Թուրքիայի նախկին վարչապետը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30,  24News  

թուրք

 Մահացել է Թուրքիայի նախկին վարչապետ, ծագումով համշենցի Մեսութ Յըլմազը: Այդ մասին CNN Türk- ի թղթակցի հետ հեռախոսազրույցում տեղեկացրել է Մեսութ Յըլմազի կինը՝ Բեռնա Յըլմազը:

«Մեսութը գլխուղեղի վիրահատություն էր տարել: Նա բուժվում էր հիվանդանոցում: Բուժումից հետո նա որոշ ժամանակ գտնվում էր մասնավոր կլինիկայում հսկողության տակ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Յըլմազի կինը:

Թուրքական մամուլում դեռևս նախորդ ամիս տարածվել էր Յըլմազի մահվան լուրը, սակայն այդ տեղեկությունը հերքվել էր:

Մեսութ Յըլմազը երեք անգամ պաշտոնավարել է որպես Թուրքիայի վարչապետ: Ներկայացրել է «Մայր հայրենիք» կուսակցությունը: Ըստ որոշ աղբյուրների՝ Յըլմազն ունեցել է համշենահայկական ծագում, սակայն Յըմազը մշտապես հերքել է դա, իրեն համարելով զտարյուն թուրք:

Աղբյուրը՝ «Արմենպրես»։

  --00—ՄՀ