Համանախագահները հանդիպել են՝ նախքան Մնացականյանի ու Բայրամովի հետ երկխոսելը

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

ԵԱՀԿ ՄԽ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիա) Ժնևում ԼՂ հակամարտության կարգավորման հարցով մտքերի փոխանակություն են անցկացրել՝ ՀՀ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ նախատեսված հանդիպմանն ընդառաջ: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, բանակցությունները լրատվամիջոցների համար փակ ռեժիմով կանցկացվեն:

«Կայացել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը, իսկ այսօր նապատեսված է հանդիպում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ»,- հայտնել է գործակալության աղբյուրը:

Վերջինս նշել է՝ դեռ հայտնի չէ՝ արդյո՞ք այս հանդիպման արդյունքում որևէ հայտարարություն կհրապարակվի:

Նախապես հայտարարվել էր, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումը Ժնևում տեղի կունենա հոկտեմբերի 29-ին: Հանդիպումը, սակայն, մեկ օրով հետաձգվել էր:

ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Իգոր Պոպովն արդեն Ժնևում է:

--00--ԱԹ