Իսպանիայի Plural խմբակցությունը Կոնգրեսին կոչ է արել Ադրբեջանին զենք չվաճառել

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

Իսպանիա

Իսպանիայի Կոնգրեսի Plural խմբակցությունը՝ կատալոնացի պատգամավոր Միրիամ Նոգերաս ի Կամերոյի (Junts per Catalunya կուսակցություն) նախաձեռնությամբ, առաջարկ է ներկայացրել Կոնգրեսին: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից, խմբակցությունը հորդորում է կառավարությանը՝

  • Ձեռնպահ մնալ Ադրբեջանին զենք վաճառելուց,
  • Միջազգային մակարդակով խթանել հակամարտության խաղաղ կարգավորումը՝ հիմնված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մեծամասնության կամարտահայտության հիման վրա,
  • Դատապարտել Թուրքիայի ռազմական աջակցությունն Ադրբեջանին՝ նախաձեռնելով Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառում՝ Արևելյան Միջերկրականում և Կովկասում նրա ագրեսիվ և ծավալապաշտական գործողությունների համար:

--00--ԱԹ