Կորոնավիրուսով վարակվածների թվով Հայաստանն առաջ է անցել Չինաստանից. համեմատականներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

երևան

Կորոնավիրուսով վարակվածների թվով Հայաստանն առաջ է անցել վարակի էպիկենտրոն համարվող Չինաստանից: Աշխարհի երկրների ցանկում Հայաստանը 55-րդն է, Չինաստանը՝ 56-րդը:

Չինաստանում վարակակիրների ընդհանուր թիվը 85,940 է, Հայաստանում՝ 87,432

Չինաստանում վերջին 1 օրում գրանցվել է վարակման 25 դեպք, Հայաստանում՝ 2398:

Չինաստանում ընդհանուր առմամբ մահացել է 4634 մարդ, Հայաստանում՝ 1300:

Չինաստանում բուժվածների ընդհանուր թիվը 80,967 է, Հայաստանում՝ 54,316:

Չինաստանում այս պահին բուժվում է 339 մարդ, Հայաստանում՝ 31,816:

Չինաստանում այս պահին ծայրահեղ ծանր վիճակում է 7 մարդ, Հայաստանում նման թիվ չի հրապարակվում:

Հիշեցնենք, որ նույն Չինաստանի բնակչությունը մոտ 1 միլիարդ 439 միլիոն է, Հայաստանի բնակչությունը՝ մոտ 3 միլիոն:

Նշենք, որ աշխարհում վարակակիրների ընդհանուր թիվը 45,471,123 է, որից 1,188,203-ը մահացել է, 33,061,767 միլիոնը՝ բուժվել: Ակտիվ դեպքերի թիվն աշխարհում 11,221,153 է, ծայրահեղ ծանր վիճակում է 82,490 մարդ:

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թվային վիճակագրությանն առավել մանրամասն կարող եք ծանոթանալ worldometers.info-ում:

--00—ԼՄ